ԱՄՆ դոլարի չարաշահումը շարունակվում է այսօր աննախադեպ մասշտաբով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Դիվանագետը ընդգծել է, որ Ռուսաստանի մոտեցումը արժույթների նկատմամբ որոշվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ ելնելով երկրի ազգային շահերից։
«Ռուսաստանը չի ընդունում առևտրային, տնտեսական կամ արժութային պատերազմների մեթոդներ, քանի որ ԱՄՆ դոլարի չարաշահումը շարունակվում է, և ամերիկացիները չեն ամաչում դրանից», -հավելել է արտաքին գործերի նախարարը։