Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված պողոտայի մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը իսկական պատուհաս են դարձել 25-ից ավելի վարորդների համար։ Տարբեր մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել են փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն են կոտրվել, կամ անվադողերն են պայթել։

Երջանիկ պատահականությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Թեպետ մի քանի վարորդներ նշում էին, որ փոսը ընկնելու պատճառով կամ իրենք, կամ իրենց ուղևորը գլխով հարվածել են դիմապակուն, ինչի հետևանքով դիմապակիներին ճաքեր են առաջացել։

Վարորդներին օգնության են հասել մի քանի շարժական վուլկանիզացիա շահագործող մասնագետներ և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Պարեկներն հարցի ժամանակավոր լուծման նպատակով 30-ից ավելի անվադողեր էին բերել և սկսել այդ անվադողերը տեղադրել փոսերի մեջ և որպեսզի վարորդները նկատեն, որ փոսերի առաջ են հայտնվել, զգուշանան՝ անվադողերի վրա ոստիկանության լուսային ժապավեններ էին փաթաթում։

Վարորդները շնորհակալություն էին հայտնում շարժական վուլկանիզացիաների աշխատակիցներին ու պարեկներին, ասելով, որ առաջինը հենց նրանք են իրենց օգնության հասել, իսկ թե ով պետք է փոխհատուցի վնասները՝ մնացել է օդից կախված։

Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցի ընթացքում մի քանի վարորդներ, ովքեր չուզեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Գույքահարկ ենք վճարում, բայց փոխարենը մեռանք փոսերը ընկնելով՝ անվահեծաները կոտրելով կամ անվադողերը պայթեցնելով։ Հետո էլ ասում են, թե գույքահարկը ժամանակին վճարեք։ Ամոթն էլ լավ բան է։ Մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեք հարցին․ ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն ցուցաբերվի ժամանակին հարկն ու վարկը վճարած քաղաքացու նկատմամբ։

Երևանի քաղաքապետ, Էրեբունու թաղապետ, թեպետ բոլորին էլ ուղղում ենք մեր խոսքը, որովհետև քաղաքում չկա այնպիսի վարչական շրջան, որ փոսերի առատություն չլինի։ Այնպես որ եկեք քարերը փեշերիցդ թափեք և ձեր պարգևատրված գումարներից մի քիչ հետ գցեք, անվադողեր առեք, եկեք էս փոսերում պաշտպանիչ վահան ստեղծեք, որ հետո չասեք՝ Թրամփը ճիշտ էր, մենք՝ սխալ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  ֆոտոլրագրողը՝ այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Դավիթաշենի կամրջի վրա առաջացած փոսերի պատճառով մոտ 8 ավտոմեքենա վնասվել են․ հիմնականում կոտրվել են կամ անվահեծանները, կամ անիվներն են պայթել։

Բարեբախտաբար տուժածներ չկան, վարորդներին էլ օգնության են հասել շարժական վուլկանիզացիայի մասնագետները, ովքեր վերանորոգում են անվադողերը, որից հետո վարորդները վուլկանիզացիայի աշխատակիցներին շնորհակալություն հայտնելով, իսկ տեղական իշխանությունների հասցեին մի քանի բալանոց չակերտավոր ասած բարի խոսքեր մաղթելով, արդեն անվադողերը վերանորոգված ավտոմեքենաներով՝  հեռանում էին։

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome