Փլուզում՝ կենդանաբանական այգի տանող ճանապարհին
SOCIETYԱյսօր փլուզում է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգի տանող ճանապարհահատվածում։ Ժայռապատ հատվածից պոկված քարերն ու բեկորները թափվել են ճանապարհի եզրին՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ երթևեկության համար։
Տարածքում նկատվում են մեծ ու փոքր քարեր, ինչպես նաև ժայռից պոկված հատվածներ, որոնք հայտնվել են ասֆալտապատ մասում։ Տվյալ պահին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք փլուզման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ կամ կան մարդկային վնասվածքներ։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում տվյալ հատվածով երթևեկել զգուշությամբ կամ հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



