Երկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
news.rambler.ru–ն «Քաղաքական քողարկում. փորձագետը՝ ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ հունվարի կեսերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագրի մ ա սին, որը նա խ ա տ ե ս ո ւ մ է T R I P P Development-ի ստեղծում: Ընկերությունը պատասխանատու կլինի միջանցքի զարգացման համար՝ 49 տարվա պայմանագրով և այն երկարաձգելու իրավունքով:
Քաղաքագետ և «Digoria Expert Club»-ի անդամ Միխայիլ Վարշավսկին «Svobodnaya Pressa»-ին տված հարցազրույցում նշել է, որ այդ զարգացումը նշանակում է, որ Վաշինգտոնը քաղաքական հայտարարություններից անցնում է այդ հիմնական զարկերակի գործնական նախագծման: Փաստորեն, «տեխնիկական խորհրդատուի» քողի տակ Միացյալ Նահանգները դառնում է ամբողջ Հարավային Կովկասի տրանսպորտային կոնֆիգուրացիայի ճարտարապետը։ «TRIPP Development կառավարող ընկերության բաժնետոմսերի 74 %-ը վերահսկելով և բոլոր տեխնիկական պարամետրերը (ուղղորդումից մինչև թողունակություն) որոշելով՝ ԱՄՆ–ը, ստեղծելով այլընտրանք ռուսական և իրանական երթուղիներին, երկարաժամկետ լծակներ է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հոսքերի վրա», - բացատրել է զրուցակիցը։
Վարշավսկին կարծում է, որ այդ նախագիծը երկկողմանի սուր է Հայաստանի համար։ Մի կողմից՝ Երևանը ստանում է ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և տարանցիկ հանգույցի կարգավիճակի խոստումներ, մյուս կողմից՝ կամավոր կերպով իր տարածքի մի մասի նկատմամբ ռազմավարական վերահսկողությունը զիջում է արտաքին կառավարմանը, ինչն աննախադեպ քայլ է ազգային ինքնիշխանության առումով։ «ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան Սպիտակ տան կողմից նախագծի նկատմամբ հովանավորության խորհրդանշական հաստատում է և օգնում է հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից տեղափոխել «բարգավաճ տարանցիկ ապագայի» պատկերի վրա։ Այսպիսով, TRIPP-ը մի նախագիծ է, որտեղ լոգիստիկան և սոցիալ-տնտեսական օգուտները ծառայում են որպես քաղաքականության քողարկում։ Դա օգուտ է բերում ԱՄՆ–ին, որը ձեռք է բերում ազդեցության մշտական կետ, օգուտ է բերում Ադրբեջանին, որին տրամադրվում է ցամաքային միջանցք, և կենսական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար՝ որպես իշխանության հենասյուն։ Սակայն դա Հայաստանի համար երկարաժամկետ հետևանքներ ունի. դա նշանակում է ինքնիշխանության մասնակի կորուստ ու համակարգված զիջումներ Ադրբեջանին։ Իսկ ավելի ուշ, երբ Բաքվի ախորժակը մեծանա, Վաշինգտոնը կկարողանա ճնշում գործադրել Երևանի վրա՝ օգտագործելով TRIPP սխեման», - ընդգծել է Վարշավսկին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



