ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
SOCIETYԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին։ Այդ աջակցության արդյունքում հնարավոր է դարձել մայրաքաղաքից բժշկի բարձրակարգ մասնագետների ներգրավումը մարզային բուժհաստատություններում։
Ֆինանսական աջակցության շրջանակում, աշխատավարձերից բացի նախատեսված հավելավճարների շնորհիվ, այս պահին Կապանի բժշկական կենտրոնում աշխատում է 10 բարձր որակավորում ունեցող մասնագետ, որոնք տեղում ապահովում են մասնագիտական բժշկական ծառայությունների մատուցումը։
Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզերում առողջապահական ծառայությունների որակը, նվազեցնել քաղաքացիների՝ Երևան մեկնելու անհրաժեշտությունը և ապահովել հասանելի ու ժամանակակից բուժօգնություն տեղում։



