«Բանանց»-ը խոշոր հաշվով պարտվել է սերբական «Չուկարիչկի»-ին
SPORTԿիպրոսյան հավաքի առաջին խաղում Երևանի «Բանանց»-ը 0-5 հաշվով պարտվել է սերբական «Չուկարիչկի»-ին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում երևանյան թիմի դարպասին երկու 11 մետրանոց է նշանակվել. առաջինը հանդիպման 4-րդ րոպերին, որը իրացնելով` Պասենտին բացել է խաղի հաշիվը: Այնուհետեւ «Բանանց»-ի դա րպասը երկու անգամ գրավել է Պավլովիչը: Երկրորդ խաղակեսում հաջողության են հասել նաեւ Ժիվկովիչն ու Մատիչը:
«Բանանց»-ը խաղադաշտ է դուրս եկել հետեւյալ կազմով. Ստեփան Ղազարյան (Գրիգոր Մակարյան 70) - Սոսլան Կաչմազով, Վլատկո Դրոբարով, Գևորգ Խուլոյան, Սոսլան Կալմանով ( Վահագն Այվազյան 70)Կլաուդիո Տոռեխոն (Վալտեր Պողոսյան 82), Հակոբ Հակոբյան, Միգել Լոպես - Զավեն Բադոյան (Պետրոս Ավետիսյան 70), Լայերսիո (Ասլան Կալմանով 79), Ացամազ Բուրաև (Դենիս Մահմուդով 73):