Թոմաս Տուխելն ու Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել են «Հանովեր»-ի դեմ խաղում խփած հաղթական գոլը
SPORTԴորտմունդի «Բորուսիա»- ի պաշտոնական էջում Հենրիխ Մխիթարյանը եւ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել են «Հանովեր»-ի դեմ խաղում Մխիթարյանի խփած հաղթական գոլը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի գլխավոր մարզիչը նշել է, որ խաղը «Բորուսիա»-ի համար բավականին դժվար էր, թեեւ իր սաները բավական լավ էին սկսել խաղը եւ հանդիպման առաջին 15-20 րոպեներին մեծ առավելությո ւն ունեին եւ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, մեկ անգամ էլ հարվածեցին դարպասաձողին:
«Այդ պահից հետո մեր խաղն սկսեց չստացվել, մենք գիտենք, որ կատարելագործվելու տեղ ունենք: Միկին հրաշալի կերպով ավարտեց թիմի հակագրոհը: Նա վստահորեն ընդունեց գնդակը եւ ճիշտ որոշում կայացրեց: Նա գերազանց հարվածով խփեց հաղթական գոլը, ինչի համար մենք շատ ուրախ ենք»,-ասել է Տուխելը:
Մխիթարյանը, մեկնաբանելով սեփական գոլը, նշել է, որ գնդակը ստացել է Մարկո Ռոյսից եւ ցանկություն ուներ նրա հետ պատ խաղարկել, սական նկատել է, որ նրան հսկում են: «Գեղեցիկ գոլ խփեցի: Երբ տեսա, որ Ռոյսին հսկում են, ինքս առաջ շարժվեցի: Փորձում էի դարպասաձողին մոտ հարվածել, բարեբախտաբար, ստացվեց»,-ասել է ֆուտբոլիստը:
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին «Հանովեր»-ի դեմ խաղում միակ գոլի հեղինակը դարձավ խաղի 56-րդ րոպեին: