Համահայկական հիմնադրամը սահմանամերձ Բաղանիսում հիմնում է ջերմոցային տնտեսություններ
ECONOMICSՀայաստան համահայկական հիմադրամը Տավուշի մարզի Բաղանիս համայնքում ավարտել է ջերմոցային տնտեսությունների հիմնման աշխատանքների առաջին փուլը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Ընթացիկ տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ութ ջերմոց, առաջին փուլում կառուցվել է չորսը, իսկ հետո ևս չորսը: Ծրագրի արժեքը երկու միլիոն դրամ է, որի տասը տոկոսը՝ երկու հարյուր հազար դրամը, որպես համաֆինանսավորում տրմադարել է շահառուն: Տնամերձ այգում 102ք/մ-ի վրա (6մ x 17մ) կառուցվում է ջերմոցը: Նպատակը՝ ստեղծել աշխատատեղեր, կանխել արտագաղթը»,- գրել է Սահակյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



