ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 – ծնվել է գրող Հայկանուշ Մառքը։
1884 – վախճանվել է բանահավաք, բանասեր Սիմոն Ճուլարտյանը։
1902 – ծնվել է մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ խորհրդահայ լեզվագետ Ռուբեն Ավանեսովը։
1909 – ծնվել է գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանը։
1925 – ծնվել է նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը։
1944 – տեղի է ունեցել «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։
1953 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։
1958 – ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։
1958 – ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանը։
1961 – ծնվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։
1974 – ծնվել է ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։
1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ռուսներից առգրավել են յոթ ուղղաթիռ և ստեղծել ուղղաթիռային էսկադրա։
1992 – ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են համագործակցության սկզբունքների և ստրատեգիական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը։
2006 – Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
2008 – «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երևան–Մինսկ չվերթն իրականացնող օդանավը․ փրկվել է 21 մարդ։
2009 – ներդրվել է մետրոյի ուղեվարձի նոր ավտոմատացված համակարգ՝ նոր ժետոններ և էլեկտրոնային քարտեր (1 անցում՝ 50 դրամ)։
2018 – Իսրայելի Քնեսեթը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը։
2024 – հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ԱՇԽԱՐՀ
286 – ըստ ավանդության՝ Սուրբ Վալենտինը մահապատժի է ենթարկվել կայսր Կլավդիոսի հրամանը չկատարելու համար։
842 – Լյուդովիկոս Գերմանացին և Կարլ Ճաղատը տվել են Ստրասբուրգյան երդումները, որը համարվում է ֆրանսերենի ծննդյան օր։
869 – ծնվել է սուրբ Կիրիլլը, որը եղբոր՝ Մեֆոդիի հետ թարգմանել է Աստվածաշունչը հին սլավոներեն։
1009 – քարոզիչ Բրունո Բոնիֆացին սպանվել է Ռուսաստանի և Լիտվայի սահմանին։
1349 – Ստրասբուրգում ժանտախտի տարածման մեջ մեղադրվելով մահապատժի է ենթարկվել մոտ 2000 հրեա։
1602 – ծնվել է իտալացի երգահան Ֆրանչեսկո Կավալլին։
1779 – Հավայան կղզիներում սպանվել է ծովագնաց Ջեյմս Կուկը։
1829 – Միլանում տեղի է ունեցել «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը։
1834 – Լիոնում սկսվել է ջուլհակների համընդհանուր գործադուլը, բարձրացվել է կարմիր դրոշը։
1859 – Օրեգոնը դարձել է ԱՄՆ-ի 33-րդ նահանգը։
1876 – Ալեքսանդր Գրեհեմ Բելը ստացել է հեռախոսի արտոնագիր։
1912 – Արիզոնան դարձել է ԱՄՆ-ի 48-րդ նահանգը։
1929 – Չիկագոյում տեղի է ունեցել բախում Ալ Կապոնեի և գանգստերների միջև։
1930 – լույս է տեսել Դեշիլ Հեմմեթի «Մալթիական բազեն» վեպը։
1943 – Դոնի Ռոստովն ազատագրվել է գերմանա-ֆաշիստական օկուպացիայից։
1946 – գործարկվել է առաջին իրական աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC-ը։
1952 – բացվել են 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը (Օսլո)։
1959 – ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը։
1964 – վախճանվել է դերասան և ռեժիսոր Պյատրաս Կուբերտավիչյուսը։
1989 – այաթոլլա Հոմեյնին ֆետվա է տվել Սալման Ռուշդիի դեմ։
2003 – սատկել է առաջին կլոնավորված կաթնասունը՝ Դոլլի ոչխարը։
2005 – ստեղծվել է «Յութուբ» վիդեոհարթակը։
2011 – Արաբական գարնան ընթացքում սկսվել է ապստամբություն Բահրեյնում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



