Թուրքիայի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել քրդերի դիրքերի ուղղությամբ. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զինված ուժերը փետրվարի 14-ին կրակ են բացել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքերի վրա` ի պատասխան նրանց կողմից Թուրքիայի տարածքի ռմբակոծության:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արդյունքում զոհվել է քրդական ինքնապաշտպանական ջոկատի երկու մարտիկ:
Նախօրեին թուրքական զինուժը Մինխեն ավիաբազայում կրակ է բացել քրդերի ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա բնորոշել է Թուրքիայի անվտանգության դեմ քրդերի քայլերի համարժեք պատասխան և կուսակցության անդամներից պահանջել է հեռանալ Հալեպից հյուսիս ընկած իրենց դիրքերից, ինչը մերժել է քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:
NTV հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով, Թուրքիայի զինված ուժերը շարունակելու են պատասխանել քրդական կրակոցներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



