Գվարդիոլան կհեռացվի, եթե «Բավարիան» չհաղթահարի «Յուվենտուսի» արգելքը
SPORTՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռացվի պաշտոնից, եթե թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել Թուրինի «Յուվենտուսի» արգելքը, գրում է express.co.uk-ը:
Գերմանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ կատալոնացի մասնագետն ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի կարեւորագույն փուլից առաջ շտապեցին հայտարարել համաձայնության եւ ամռանը պայմանագիր կնքելու մասին:
Հայտնի է, որ ամռանը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը պետք է ստանձնի իտալացի Կարլո Անչելոտին, որը կարող է ավելի շուտ անցնել պարտականությունների կատարմանը:
«Յուվենտուս» - «Բավարիա» հանդիպումը փետրվարի 23-ին է, պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Մյունխենում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



