Սոմալիի ՆԳՆ. Մոգադիշոյի հյուրանոցներում գրոհ կազմակերպած 12 ահաբեկիչ է ոչնչացվել
INTERNATIONAL NEWSՍոմալիի ՆԳ նախարար Աբդիրիզակ Օմար Մուհամմեդը հայտարարել է, որ շաբաթ օրը մայրաքաղաք Մոգադիշոում «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինների իրականացրած հարձակման ժամանակ 12 զինյալ է սպանվել:
Ականապատ մեքենան պայթել էր Wehliya հյուրանոցի մոտ: Պայթյունից հետո զինյալները ներծխուժել էին հյուրանոցի տարածք եւ կրակ բաց արել: Սպանվել էր 6 մարդ: Գրոհայիններն ունեցել էին 4 զոհ: Գրեթե միաժամանակ հարձակում էր տեղի ունեցել մոտակա Siyad հյուրանոցի վրա: Հարձակման պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինները, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրած բոլոր գրոհայինները սպանվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



