Պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր Ավետիսյան
POLITICSԻհարկե, հեշտ է դիվանին նստել և մեծ-մեծ խոսել կամ ստատուսներ գրել, կամ ծաղրել, քննադատել, բայց այդ ամենի փոխարեն պարտավոր ենք հասկանալ, որ իրականում բազմաթիվ կարևորագույն հարցեր անտեսելով՝ հայտնվելու ենք հենց այդ վիճակում։
Ժամանակին Ռուսաստանից գնահատականներ էին հնչում, իսկ մենք ծաղրում և անտեսում էինք այդ գնահատականները, արդյունքում կորցրեցինք Արցախը։
Այսօր պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Ռուսաստանի դեմ։ Հիմա ինձ հետաքրքիր է՝ հայաստանյան քաղաքական էլիտաները, մեր հասարակությունը չե՞ն ուզում հասկանալ՝ Հայաստանը որպես ի՞նչ գործիք է օգտագործվում Ռուսաստանի դեմ, հանուն ի՞նչի է օգտագործվում, այդ օգտագործվելու արդյունքում մենք ինչ գին ենք վճարելու, ի՞նչ է լինելու մեր պետության և ժողովրդի հետ։
Այս հարցերը հետաքրքրո՞ւմ են մեզ, թե՞ ոչ, թե՞ մենք ամեն ինչից խոսելու ենք՝ բացի ամենակարևոր և մեզ համար իսկապես անվտանգության և պետականության հարատևման համար կարևորագույն հարցերից։
Կարծում եմ՝ պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ։
Մհեր Ավետիսյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



