Yerevan, 15.April.2026,
00
:
00
BREAKING


Ջրի ուժից «թռչող տախտակ» կամ թռիչք ջրի վրայով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում ստեղծվում են նորանոր մարզաձևեր, որոնցից շատերը նույնիսկ բավական տարօրինակ են: Ի դեպ, վերջին ժամանակներում ստեղծված մարզաձևերից շատերը համարվում են էքստրեմալ: Նորագույն էքստրեմալ մարզաձևերից մեկը ֆլեյբորդինգն է: Դրա սկզբունքը հիմնված է «թռչող տախտակին» կանգնած՝ ջրի վրայով թռչելու վրա: Շարժիչ ուժը ձեռք է բերվում ֆլեյբորդին միացված ջրային մոտոցիկլետի կողմից առաջացած ջրի հոսքի ռեակտիվ ուժի միջոցով: Ռեակտիվ ուժը կարող է առաջանալ նաև ֆլեյբորդին ամրացված և կերոսինով աշխատող հատուկ ռեակտիվ շարժիչի միջոցով։

Հազարամյակներ շարունակ մարդկությունը երազել է երկնքում թռչունների պես թռչելու մասին: Եվ անընդհատ նման փորձեր են արվել:

2011 թվականի սկզբին ֆրանսիացի Ֆրենկ Սապատան, որը ջրային մոտոցիկլետների աշխարհի չեմպիոն և տաղանդավոր գյուտարար էր, մշակել է մի սարք, որը նա անվանել է ֆլեյբորդ: Սկզբում այդ սարքը մարդուն բարձրացնում և պահում էր ջրի վերևում և կոչվում էր «ջրային մոտոցիկլետ»: Բայց նա գյուտը շարունակել է կատարելագործել, և 2012 թվականին «թռչող տախտակ» է ներկայացվել Չինաստանում կայացած ջրային մոտոցիկլետների մրցույթում: Ներկայացումը եղել է տպավորիչ, գյուտարարն ինքն էր թռչում ջրի մակերեսից վեր, կատարում ակրոբատիկ ցատկեր օդում՝ օգտագործելով դելֆինի ցատկի տեխնիկան: Այդպես էլ ծնվել է ֆլեյբորդինգը։ Ֆրենկ Սապատան իր գյուտում համատեղել էր սնոուբորդը, ջրային մոտոցիկլետը և ակվաբայկը։ Ֆլեյբորդը տեղադրվել էր հզոր անձնական ջրային տրանսպորտային միջոցի վրա, ջրային կոշիկները ամրացված էին հատուկ տախտակին, և ամբողջ համակարգը միացված էր ջրային տրանսպորտային միջոցին՝ ճկուն խողովակների միջոցով, որոնք ջրի շիթ էին մատակարարում։

2016 թվականին Ֆրենկ Սապատան նորից է զարմացրել աշխարհին՝ ներկայացնելով ռեակտիվ շարժիչով ֆլեյբորդը։ Դասական ֆլեյբորդից հիմնական տարբերությունն այն էր, որ այն այժմ հագեցած էր կերոսինով աշխատող ռեակտիվ շարժիչով։ Նոր գյուտն ուներ մոտ 10 րոպե ինքնավար թռիչքի ժամանակ, մոտ 150 կմ/ժ առավելագույն արագություն։

Ֆլեյբորդինգը հիասքանչ տեսարան է։ Մարզիկը բարձրանում է օդ՝ մինչև 10 մետր բարձրություն։ Թռչող տախտակը թույլ է տալիս ֆլեյբորդիստին թռչել, կատարել պտույտներ, շրջադարձեր։ Հավանաբար ամենագեղեցիկ հնարքը «դելֆինն» է. մարզիկը շարժվում է ջրի մակերեսին զուգահեռ, սուզվում ու դուրս է ցատկում, և բոլոր շարժումները նման են դելֆինի շարժումներին։

Ֆլեյբորդինգը տարեցտարի ավելի ու ավելի տարածված է դառնում։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ ըստ գյուտարարի, «թռչող տախտակի» վրա վարել սովորելը պահանջում է ոչ ավելի, քան մեկ ժամվա դասեր մարզչի հետ։ Երկրորդ՝ դա տպավորիչ սպորտաձև է, որը մեծ ուշադրություն է գրավում։ Երրորդ՝ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների համար դա հիանալի միջոց է ադրենալինի մակարդակը բարձրացնելու համար։ Չորրորդ՝ դասերը կարող են անցկացվել ցանկացած ջրային տարածքում, ուղղակի ջուրը պետք է բավականաչափ խորը լինի։ Ավելին, ֆլեյբորդինգը համարվում է անվտանգ մարզաձև։

Չնայած հնարքների դժվարությանը, ֆլեյբորդիստի համար ամենավատ բանը ջուրն ընկնելն է։ Տախտակը պատրաստված է լողացող նյութերից և թույլ է տալիս կարգավորել այն տարբեր ռեժիմների՝ ուսանող, պրակտիկանտ և վարպետ։ Դա զգալիորեն նվազեցնում է վնասվածքի ռիսկը։ Այդուամենայնիվ, խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ բաճկոն և սաղավարտ։

Ֆրենկ Սապատան հետագայում էլ հաջողությամբ շարունակեց զարգացնել ու տարածել ֆլեյբորդինգը։ Ամեն ամիս նա մասնակցում է Լաս Վեգասում և Մոնակոյում անցկացվող հեղինակավոր շոուների։ Ֆլեյբորդինգի առաջին աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերին։ Մրցույթին մասնակցել է 21 երկիր ներկայացնող հիսուներկու մարզիկ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development