Կամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան
POLITICSՄյունխենում Ադրբեջանի նախագահը ուղիղ հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխըմբռնում։
«Եվ կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա մեծ, այսպես ասած, փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ», - ասաց Իլհամ Ալիևը:
Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաները՝ վարչապետը, արտգործնախարարը, Արդարադատության նախարարը և մի շարք իշխանական պատգամավորներ հայտարարում են, թե իբր Սահմանադրության փոփոխությունը արտաքին թելադրանքով չի նախաձեռնվել և դա ներքին օրակարգ է, Ալիևը շատ ուղիղ ու պարզ ասում է, որ մեր իշխանությունները գիտեն՝ ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ…
Կամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



