«Բացառում ենք գործող վարչախմբի, նրա արբանյակների, նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները». Ավետիք Չալաբյան
POLITICSԻնչպես հայտնել էինք, ԱԺ սպասվող ընտրություններին ընդառաջ՝ «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում: Հիմնվել է «Հայկական քվե» կուսակցությունը, որը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման քաղաքական հարթակն է և այսօր այդ հայտի շնորհանդեսն էր: Ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ո՞ր ուժի կամ ուժերի հետ եք բացառում համագործակությունը, «Հայաքվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն ասել է. «Բացառում ենք և՛ գործող վարչախմբի, և՛ նրա արբանյակների, և՛ նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները: Օրինակ գործող վարչախմբի ակնհայտ արբանյակը «Հանրապետություն» կուսակցությունն է»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



