Լեւոն Արոնյան. Առաջին պարտիաներում չեմ արթնանում
SPORTԼեւոն Արոնյանը մեկնաբանել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challengeշախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդից սեւերով 19-րդ քայլում կրած պարտությունը:
«Առաջին պարտիաներում ինձ մոտ հաճախ է այդպես պատահում: Դեռ պատրաստ չեմ լինում պայքարել, չեմ արթնանում: Ես միշտ ձգտում եմ պայքարել դրա դեմ, բայց երբեմն չի ստացում: Կրամնիկի հետ երկրորդ պարտիայում ավելի հետաքրքիր էր: 40+10 րոպե ժամանակահաշվարկը նորմալ է: Փորձում էինք փնտրել գաղափարներ: Եթե ավելի շատ ժամանակ լիներ, չեմ կարծում, որ ավելի լավ կխաղայինք, հետաքրքիր էր»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:
Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Փետրվարի 14-ին հայ գրոսմայստերը սպիտակներով խաղում է հոլանդացի Անիշ Գիրիի հետ, սեւերով կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին: