Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մյունխենում հայ դիվանագետը «նեղն է գցել» Ադրբեջանի նախագահին

SOCIETY

Այս տարի Մյունխենյան ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ «Կլիման եւ էներգետիկ անվտնագությունը» նիստին։

Սակայն, այս խորագիրը չխանգարեց Ալիեւ կրտսերին խոսել ոչ թե բնապահպանության եւ էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ, ինչն իրենից, ամենայն հավանականությամբ, ակնկալում էին նիստի տարակուսած մասնակիցները, այլ այն մասին, ինչի վրա Ալիեւը սեւեռված է. հայկական այսպես կոչված ագրեսիան եւ հայերի կողմից իբր գործված այլ հանցանքները, որոնք իր կարծիքով

խոչընդոտում են տարածաշրջանային զարգացումը։ Իհարկե, մոռանալով նշել, այն իրական պատճառները, որոնց ֆոնին իր երկիրը հայտնվել է ցնցումների եզրին.նավթի գների նվազումը, մանաթի արժեզրկումը, մարդու իրավունքների ոտնահարումը եւ այլն։

Իսկ ինչու խոսել դրանց մասին, եթե կարելի է ամբողջ մեղքը բարդել հայերի վրա։ Հենց սա էր այն հարցի առանցքը, որը հայ դիվանագետ՝ ԱԳ նախարարի խորհդրական Անդրանիկ Հովհաննիսյանն ուղղեց Ադրբեջանի նախագահին։ Հայ դիվանագետն ընդգծեց, որ մենք տրամագծորեն տարբեր, հակառակ կարծիք ունենք Հայաստանի նկատմամբ Ալիեւի հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Նա կոչ արեց Ալիեւին բացատրել, թե ինչպես է ստացվում, որ Ադրբեջանի հետ պատահած ամեն մի դժբախտության մեջ հայերն են մեղավոր։ Մեղավոր են, երբ միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման համար։ Հայերն ու հայկական լոբբին է մեղավոր, երբ Եվրոպական խորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին քննադատող բանաձեւեր են ընդունվում։ Նույնիսկ, երբ նավթի արտահանումն է նվազում, Ադրբեջանը Բրիթիշ փետրոլիումին է մեղադրում հայերի հետ հանցավոր համաձայնության գալու մեջ։ Արդյոք հեշտ է մեկ ունիվերսալ պատասխան ունենալ բոլոր դժվար հարցերին պատասխանելու համար, ամփոփեց հայ դիվանագետը։

Եվ ինչ եք կարծում, ինչ պատասխանեց Ալիեւը։ Անակնկալ չգրանցվեց, Ալիեւն ասաց ճիշտ այն, ինչի մասին նիստի մասնակիցներին նախազգուշացրել էր հայ դիվանագետը. «ամեն ինչում մեղավոր են հայերը»։ Միայն այս անգամ արդեն համաժողովի մասնակիցների համար, թերեւս, առավել պարզ էր, որ այս սնանկ մեղադրանքներն օգտագործվում են զուտ այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահը ուղղակի չի կարող խոստովանել իրական պատճառները։ Իսկապես, որ հեշտ է բոլոր հարցերին մեկ պատասխան տալ։ Բայց, հազիվ թե այն օգնի Ալիեւին, երբ գա սեփական ժողովրդի առջեւ պատասխան տալու ժամանակը։

Նույնիսկ այն կարճ ժամանակահատվածում, որ տրամադրված էր հարցեր տալու համար, հայ դիվանագետն իր հարցադրմամբ ցուցադրեց Ադրբեջանի իրական դեմքը, որն աղավաղում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, միջազգային հանրության կողմից քննադատվում է մարդու իրավունքների ոտնահարման համար, եւ որի դեմ բանաձեւեր են ընդունում Եվրոպական կառույցները։ Նիստի վարողը ակնհայտորեն շփոթված էր, բայց չէր կարող հանդուրժել ավելին եւ համաժողովի մյուս հայ մասնակիցներին ուղղակի զրկեց հարց տալու հնարավորությունից, փութալով ավարտված հայտարարել քննարկումները։

Սա առաջին անգամը չէ, որ հայ դիվանագետները Մյունխենյան համաժողովում նեղ կացության մեջ են դնում Ալիեւին։ Անցյալ տարի էլ, Ադրբեջանի նախագահը ստիպված էր պատասխանել հայ դիվանագետների սուր հարցադրումներին։ Կարծես թե գնալով մյունխենյան համաժողովը փորձությունների հարթակ է դառնում Ադրբեջանի ղեկավարի համար։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League