Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տղաս կենսուրախ էր, մարդամոտ, բարի, ընկերասեր, անընդհատ ժպտում էր։ Իր ներսում հայրենասիրությունն արմատացած էր։ Երբեմն ասում են՝ այդպիսին դաստիարակում են երեխային, ես կարծում եմ, որ հայրենասիրությունը մարդու ներսում կա՛մ կա, կա՛մ չկա։ Սիրում էր մեր բնությունը, հողն ու ջուրը։ Երբ տարիներ առաջ հնարավորություն կար Հայաստանից տեղափոխվելու, Ժորժս միանշանակ մերժեց՝ ես Հայաստանից որևէ տեղ չեմ գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենը՝ Ժորժի հայրիկը։

Ժորժը ծնվել է Քաջարանում։ Այստեղ է դպրոց հաճախել: Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկն ասում է՝ գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Չափից դուրս ընդունակ էր։ Շատ արագ էր դասերը սովորում։ Դեպքեր են եղել, երբ իրեն հարցրել եմ՝ դասերդ սովորե՞լ ես, որ բակ ես իջնում, դրական պատասխան է տվել, առաջարկել եմ, որ պատմի դասը։ Ամեն ինչ իդեալական ներկայացրել է, անգամ զարմացել եմ, որովհետև մի քանի րոպե էի իր գիրքը բաց տեսել։ Դպրոցում իրեն խաղաղության աղավնի էին կոչում։ Բոլորին հաշտեցնում էր, չէր թողնում, որ վիճեին։ Միշտ ասել եմ՝ Ժո՛րժ ջան, աշխարհում ինձ համար երեք վատ բան գոյություն ունի՝ խաղամոլությունը, թմրամոլությունը, դրանք էլ հանգեցնում են մարդասպանության։ Իրեն միշտ ասել եմ՝ այդ երեք վատ բաները չանես։ Միևնույն ժամանակ տաքարյուն էր. եթե իմանար, որ իր հարազատներից ինչ-որ մեկին նեղացրել են, չէր հանդուրժի։ Պատերազմի ժամանակ ինձ զանգահարեց. «Պապա՛, մի բան եմ արել, չէի կարող չանել։ Սատկացրել եմ դրանց, բայց դու ինձ ասել էիր՝ մարդ չսպանես»։ Ես էլ արձագանքեցի՝ դրանք մարդ չեն, գազան են»։

Դպրոցն ավարտելուց հետո Ժորժն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Առաջին վեց ամիսը ծառայել է Գյումրիի հակատանկային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ։ «Սիրով է մեկնել ծառայության, ընդ որում՝ իր դիմումի համաձայն։ Հետևելով քաղաքական հայտարարություններին, տեղի ունեցող գործընթացներին՝ կանխազգում էի, որ պատերազմ է սկսվելու։ Բայց տղաս իր որոշումն արդեն կայացրել էր, իսկ նա համառ էր, իրեն համոզել չէիր կարող»։

Եվ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին նա դիրքերում էր։ Հադրութի զորամասի 3-րդ գումարտակի դասակի հրամանատար էր։ Նա հրաշալի տիրապետում էր ֆագոտ զենքին, ֆագոտի օպերատոր էր, տղաները ենթարկվում էին Ժորժին, նրա խոսքն ազդեցիկ էր։ Պատերազմի առաջին օրերին ընկերների հետ էր խոսել, ասել, որ հեռախոսն անջատում է. «Սարսափելի հարձակում է, հնարավոր է՝ մենք այստեղից դուրս չգանք։ Եթե չորս-հինգ օր չզանգեմ, պապայիս կասեք, որ փնտրի ինձ»։ Հենց առաջին օրերին հարձակվել են իրենց դիրքերի վրա։ Իրենց գնդի հրամանատարը առաջին օրը լքել է տղաներին։ Շաքարյանին են նշանակել գնդի հրամանատար։ Ժորժից հետո սպաները պատմեցին՝ Շաքարյանը հրամանատարական կետում ասում էր, որ այս տղան, նկատի ունենալով որդուս, կարծես մի քանի պատերազմ անցած լինի։ Ժորժը հրաման է տվել, կատարել իրեն տրված հրամանները, զգաստ ու զգոն է եղել»։

Պատերազմի ժամանակ Ժորժն իրեն դրսևորել է որպես պատրաստված զինծառայող։ Սպայական կազմը հայրիկին պատմել է, որ սերժանտ Ժորժ Գևորգյանը լուրջ գործողություններ է իրականացրել պատերազմի ժամանակ։ 13 տեխնիկա՝ տանկեր, մարտական զրահամեքենա և լիցքավորիչ մեքենա է խոցել ռազմի դաշտում։

Նոյեմբերի 2-ին է զոհվել Ժորժը Ճարտարի մատույցներում։ «Իր հետ խոսելիս ասում էի՝ գլուխդ պահի։ Բազմաթիվ անգամ մահից են պրծել տղաները։ Ես պատմությունն ամբողջությամբ չգիտեմ, որովհետև իր հետ եղած տղաները զոհվել են։ Մեքենան վերցնում են, գնում ֆագոտի հետևից։ Վերադառնալու ժամանակ մեծ կռիվ է սկսվում, թշնամին շատ զոհեր է ունենում։ Տղերքն այդ ժամանակ փրկվում են։ Այդ օրը շատ տխուր էր ձայնը։ Ինձ ասաց. «Պա՛պ, երբ են կանգնեցնելու պատերազմը, էլ ի վիճակի չենք»։

Տղաները տեղափոխվել էին Ճարտար։ Նոյեմբերի 1-ի առավոտյան խոսեցի իր հետ։ Իրեն ասացի՝ ամեն առավոտյան և երեկոյան կզանգես։ Ինձ համոզում էր, որ Ճարտարում հանգիստ է»։ Տղաները դիրքերում են եղել, թշնամական ինքնաթիռը նրանց ֆիքսել է և հարվածել։ Հարվածի ալիքից է զոհվել Ժորժը։ «Նոյեմբերի 6-ին եմ իմացել տղայիս զոհվելու լուրը։ Ես տարբեր հեռախոսահամարներ ունեի, քանի որ Ժորժս տարբեր համարներով զանգում էր ու ասում, որ ֆիքսեմ դրանք։ Սկզբում ասում էին, որ տղաս վիրավոր է, բայց բժիշկներից մեկն ինձ ասաց. «Արսե՛ն ջան, Ժոռը զոհվել է, ես տեսել եմ իր մարմինը, քեզ պինդ պահիր ու փնտրիր տղայիդ»։ Նոյեմբերի 8-ին իրեն գտա ու տուն բերեցի, նոյեմբերի 9-ին՝ տղայիս հոգեհանգստի ժամանակ, իմացա, որ պատերազմը վերջացել է»։

Ապրելու ուժի մասին։ «Ժորժս աստվածային տղա է։ Իմ տղան ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում։ Այսքան տղաների կորցրեցինք, այսքան արժեքներ կորցրեցինք, բայց, ավաղ, որոշ մարդիկ շարունակեցին իրենց անհոգ կյանքը։ Ուրախանում են, պարում, ի՞նչն է մեզ հիմա ուրախություն պատճառողը։ Այո՛, կյանքը շարունակվում է, բայց ինչպե՞ս։ Մինչև կյանքիս վերջ ցավը քաշելով ապրելու եմ։ Իմ հոգին տանջվում է, չեմ համակերպվում տեղի ունեցածի հետ։ Տղաս այնքան երազանքներ ուներ։ Արձակուրդ պետք է գար, գումար ունեի հավաքած, ուզում էի իր համար մեքենա գնել։ Ինձ ասաց. «Պապա, ունեցածդ գումարը պահիր, չծախսես։ Մեքենա չեմ ուզում։ Ինձ համար հողատարածք կառնես, տուն կկառուցեմ, այգի կմշակեմ, պետք է ծիրանենիներ տնկեմ, ճոճանակներ եմ տեղադրելու այգում, երեխաներս պետք է վազվզեն այնտեղ»։ Երբեմն ինձ ասում են, որ Ժոռը հասկանում էր՝ վիճակը վատ է, պետք է դուրս գար այդ տարածքից, բառացի նշեմ՝ ասում էին՝ թող փախներ։ Բայց իմ տղան երբեք չէր լքի մարտի դաշտը։ Նա Հադրութից նահանջած վերջին մարդն է»։

Հ. Գ. - Սերժանտ Ժորժ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Պոլիտեխնիկական համալսարանի Երախտագիտության մեդալով։ Հուղարկավորված է Քաջարանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation