Գործարանի տանիքը փլուզվել է․ հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիպեցկի մարզում գործարանի տանիքը փլուզվել է արտադրամասերից մեկում, իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Իգոր Արտամոնովը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել», - ընդգծեց պաշտոնյան։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Կրասնինսկի շրջանում: Գործարանում սկսվել են արտակարգ փրկարարական գործողություններ, և փրկարարական ծառայություններ են ուղարկվել դեպքի վայր:
Շրջանի ղեկավար Սերգեյ Պոլյակովը կազմակերպել է արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի աշխատանքը՝ միջադեպի հետևանքները վերացնելու համար, պարզաբանել է Արտամոնովը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ստորաբաժանումը հավելել է , որ տանիքի փլուզումը տեղի է ունեցել Գրեբենկինո գյուղում գտնվող եռակցման արհեստանոցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



