Իրանը մեծացնելու է Ճապոնիային նավթի մատակարարումները՝ Պարսից ծոցի երկրներին դուրս մղելով
ECONOMICSԻրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մեծացնելու է Ճապոնիային նավթի մատակարարումները՝ Պարսից ծոցի երկրներին դուրս մղելով ճապոնական նավթային շուկայից։
Իրանը հունվարի 16-ին իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների վերացումից հետո սկսել է նավթ մատակարարել Եվրոպային ու Ճապոնիային և գնալով ընդլայնում է մատակարարումների ծավալը։
Ընդգծվում է, որ Իրանի համար Ճապոնիային նավթ մատակարարելն ունի ռազմավարական նշանակություն։ Նախորդ տարվա դեկտեմբերից մինչ այժմ Ճապոնիային նավթի մատակարարումների ծավալն աճել է 34 տոկոսով։ Սաուդյան Արաբիան նախկինի նման շարունակում է Ճապոնիայի համար էներգակիրների խոշորագույն արտադրողը լինել՝ օրական այնտեղ մոտ 1.16 միլիոն բարել նավթի մատակարարումով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



