Կահիրեում Իտալիայի հյուպատոսության մոտ ռումբ է պայթել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել դիվանագիտական առաքելության շենքի պատի մոտ կայանած ավտոմեքենայում: Պայթյունի հետևանքով փլուզվել է շինության դիմային հատվածի զգալի մասը:
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամա Աբդել Գաֆարը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



