ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՍԱ-ն նախատեսում է մարդկանց ուղարկել Լուսին մարտի սկզբին: Հայտնում է AP-ն՝ նշելով, որ մարտ ամսին կա ընդամենը հինգ օր, երբ կարող է իրականացվել այս առաքելությունը։ Նախնական տվյալներով, ընտրվել է մարտի 6-ը։
«Արտեմիս II» առաքելության շրջանակներում չորս տիեզերագնաց կմեկնեն 10-օրյա ճանապարհորդության դեպի Լուսնի հակառակ կողմը և կվերադառնան Երկիր։
Գրեգորի Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Քոչը և Ջերեմի Հանսենը կթռչեն «Օրիոն» տիեզերանավով, որը կարձակվի «Space Launch System» գերծանր կրիչ-հրթիռի միջոցով։
ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանի խոսքով՝ այս առաքելությունը կլինի մեծ քայլ Ամերիկան Լուսին վերադարձնելու ուղղությամբ, ինչը տեղի կունենա 1972 թվականից ի վեր առաջին անգամ։
Հետևեք մեզ՝ այստեղ



