Ուկրաինային անհրաժեշտ է ևս 250 000 զինծառայող՝ Ռուսաստանին հաղթելու համար. Times
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան զիջում է Ռուսաստանին անձնակազմի և զինտեխնիկայի քանակով ճակատի մեծ մասում, մասնավորապես Լիմանի, Սիվերսկի, Պոկրովսկի և Սլավյանսկի շրջաններում։ Կիևին անհրաժեշտ է ևս 250 հազար զինծառայող, որպեսզի հաղթանակի հնարավորություն ունենա մարտի դաշտում, գրում է The Times-ը։
Պոկրովսկի և Միռնոգրադի քաղաքային տարածքները, ինչպես նաև Զապորոժյեի մարզի հարավ-արևելքում գտնվող Գուլյայպոլեն մասամբ կամ գրեթե ամբողջությամբ գտնվում են ռուսաստանյան զորքերի վերահսկողության տակ։ Զապորոժյեի ուղղությամբ հետագա առաջխաղացումը ստեղծում է «կամիկաձե» անօդաչու սարքերի կիրառման վտանգ, որոնք օգտագործվում էին Խերսոնում։
Ուկրաինացի սպաները նշում են, որ հետևակի և անօդաչու սարքերի օպերատորների պակասը սահմանափակում է բանակի հնարավորությունները․ «Մեզ պետք են ավելի շատ օպերատորներ անօդաչուների մեր խմբերի համար և ավելի շատ հետևակ՝ նրանց պաշտպանելու համար», – ասել է նրանցից մեկը, տեղեկացնում է УНИАН-ը։ ։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, որը նախկինում եղել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, հավելել է․ «Մարդկային ռեսուրսների պակասը Ուկրաինայի համար լուրջ մարտահրավեր է։ Իսկ Ռուսաստանին անհրաժեշտ է պարզապես դիմել Հյուսիսային Կորեային՝ լրացուցիչ զինվորներ ստանալու համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ



