Հայտնի են դարձել 2026 թվականի ամենահուսալի ավտոմեքենաները
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կազմվել է 2026 թվականի ամենադիմացկուն 10 ավտոմեքենաների ցանկը։
Վարկանիշային աղյուսակը հրապարակել է Consumer Reports պարբերականը։ Ցանկն ընդգրկում է ամենատարբեր դասեր՝ լիաչափ ամենագնացներից մինչև կոմպակտ հեչբեքներ։
Այսպիսով, 2026 թվականի փոքրալիտրաժ ավտոմեքենաների դասում հաղթող է ճանաչվել Honda Civic-ը։ Ըստ Авто Mail-ի, փորձագետները բարձր են գնահատել մոդելի հիբրիդային տարբերակը, որը համալրված է 200 ձիաուժ հզորությամբ 2 լիտրանոց շարժիչով։ Այսպիսի Honda Civic-ը 100 կմ/ժ արագությանը հասնում է 7,5 վայրկյանում։
Toyota Camry-ն ճանաչվել է միջին դասի լավագույն ավտոմեքենա։ Բիզնես դասի սեդանն այժմ վաճառվում է միայն 2,5 լիտրանոց ներքին այրման շարժիչով հիբրիդային տարբերակով։ Փորձագետներն այն անվանել են հարմարավետության, կառավարելիության ու գործնականության կատարյալ համադրություն, իսկ հուսալիության մակարդակը նախորդ տարվա մոդելի համեմատ աճել է։
Ըստ Consumer Reports-ի, Subaru Crosstrek-ը 2026 թվականի լավագույն սուբկոմպակտ ամենագնացն է։ Փորձագետները գովում են այն արտաճանապարհային պայմաններում հարմարավետության, բարձր լուսածերպի (կլիրենս), գերազանց կառավարելիության և թեքումների գրեթե իսպառ բացակայության համար։ Ցանկում հաջորդում են Subaru Forester, Toyota Grand Highlander, Lexus NX, BMW X5, Ford Maverick, Ford F-150 և Tesla Model Y մոդելները։
Հետևեք մեզ՝ այստեղ



