Ես պետք է այնտեղ չլինեի․ Մխիթարյանը խոսել է իր խփած գոլի մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ՝ առավելության հասնելով 2։0 հաշվով։ «Ներաձուրիների» կազմում հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման էր մտել 60-րդ րոպեին։
Խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով և բացահայտել իր խփած գոլի ուշագրավ մանրամասները.
«Շատ երջանիկ եմ և՛ ինձ, և՛ թիմի համար: Չափազանց կարևոր հաղթանակ էր։ «Լեչեի» դեմ խաղալը հեշտ չէր. մենք գործ ունեինք շատ կազմակերպված թիմի հետ, որը գրեթե ազատ տարածություններ չի թողնում: Մենք գիտեինք, որ երկրորդ խաղակեսում նրանց տեմպը կընկնի, և կարողացանք հետևողականորեն ճնշում գործադրել: Մենք ցանկանում էինք հաղթել, ուստի յուրաքանչյուրս պետք է տար իր առավելագույնը:
Գոլի դրվագում վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ ու դարձա գոլի հեղինակ, թեև իրականում այնտեղ պետք է Բաստոնին լիներ: Մենք պետք է միշտ միասնական լինենք․ մենք մեկ թիմ ենք ու մեկ ընտանիք: Այժմ պետք է նայենք առաջ և կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա. լավագույնս կնախապատրաստվենք դրան, կանենք առավելագույնը, և դա կանենք մեր երկրպագուների աջակցությամբ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «ներաձուրիների» պաշտոնական կայքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



