Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
SOCIETYԱմիօ բանկը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում, առաջարկում է հիփոթեքային վարկավորում:
Ծրագրի շահառուները կարող են հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերել անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում: Պետության կողմից նախատեսվում է հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ 10 տարվա ընթացքում:
Ամիօ բանկը տրամադրում է 2 միլիոնից մինչև 55 միլիոն դրամի չափով գույքային ապահովությամբ հիփոթեքային վարկեր՝ 10.5-13% անվանական տոկոսադրույքով: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 11.09-14.56%, իսկ վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծրագրի կարևոր առավելություններից մեկն այն է, որ վարկը կարող է տրամադրվել նաև առանց եկամուտների վերլուծության, ինչպես նաև շահառուներին տրվում է տոկոսադրույքի ընտրության հնարավորություն՝ հաստատուն կամ հաստատուն ճշգրտվող, ինչը թույլ է տալիս հաճախորդին ընտրել իր ֆինանսական հնարավորություններին առավել համապատասխան տարբերակ:
Ամիօ բանկի համար այս ծրագիրը ոչ միայն ֆինանսական լուծում է, այլև սոցիալական պատասխանատվության դրսևորում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանների կայունության ապահովմանը:
Ամիօ բանկը՝ որպես բնակարանի ձեռքբերման աջակից. երբ պետական ծրագիրը և վստահելի բանկային գործընկերը միավորվում են մեկ նպատակի շուրջ:
Ծրագրի մանրամասները՝ այստեղ, իսկ վարկի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթացեք այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



