Գծանշումները` թյուրիմացության պատճառ․ վարորդներն ահազանգում են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայրաքաղաքում այս օրերին երթևեկությունն ավելի է բարդացել. պատճառը ճանապարհային գծանշումներն են, կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայությունը։ Մասնավորապես, MediaHub-ին դիմած վարորդներն ահազանգում են, որ կան շատ փողոցներ, որտեղ նախկինում արված գծանշումներն ավելի լավ են երևում, քան նորերը, ինչը նոր թյուրիմացությունների և շփոթմունքների պատճառ է հանդիասանում։
«Վարում եմ մեքենան ու չեմ հասկանում՝ ո՞ր գծանշումն է ճիշտ։ Նայեցի լավ երևացող գծանշումները, հետո հիշեցի, որ օրենքները փոխվել ա, ու հասկանցա, որ դրանք հին գծանշումներն են, իսկ նորերն արդեն մաքրվել են»,- մեզ հետ զրույցում պատմեց վարորդներից մեկը։
Ամենայն հավանականությամբ՝ ճանապարհային գծանշումների մաքրման պատճառը եղել են եղանակային պայմանները։
MediaHub-ը քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ի՞նչ է արվում, որպեսզի վարորդները թյուրիմացության զոհ չդառնան, որտեղից հավաստիացրին՝ գծանշումները թարմացվելու են, աշխատանքները կմեկնարկեն մարտի կեսից։
«Մարտի կեսից կլինեն աշխատանքները, քանի որ սպասում ենք եղանակային բարենպաստ պայմանների։ Պայմանագրերը կնքման փուլում են, մոտ օրերս կկնքվեն»,- հավելեցին քաղաքապետարանից։
Իսկ, թե թյուրիմացությունների արդյունքում քանի
վարորդ է տուգանվել, փորձեցինք պարզել ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից, ով էլ հայտնեց, որ հստակ թվեր չկան, բայց եթե ցանկացած վարորդ, ով նման խնդրի է բախվել պատշաճ վերադասության կարգով բողոք ներկայացնի պարեկային ծառայություն, ապա նշված դիմումը կքննարկվի։ Եթե առկա լինեն նման հարցեր, նշված վարչական իրավախախտման որոշումը կբեկանվի։
Հետևեք մեզ՝ այստեղ



