Թղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց
ECONOMICSՉինաստանի Սուչոու համալսարանի գիտնականները մշակել են ճկուն արևային վահանակ, որի հաստությունը համեմատելի է թղթի թերթիկի հետ: Այս արևային մարտկոցը բաղկացած է բյուրեղային սիլիցիումի և պերովսկիտի գերբարակ շերտերից, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, գրում է poisknews.ru–ն:
«Ճկուն շերտավոր ֆոտովոլտային մարտկոցը համատեղում է ավանդական նյութերը՝ բյուրեղային սիլիցիումը և պերովսկիտը, յուրաքանչյուր շերտը կլանում է արևի լույսի որոշակի ալիքի երկարություններ», — հրապարակման մեջ մեջբերվել է հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Չժան Սյաոհոնգի խոսքերը:
Գիտնականի խոսքով նոր մարտկոցը կարող է կլանել արևային էներգիայի ավելի լայն սպեկտր՝ համեմատած միաշերտ մարտկոցների հետ, և լույսն ավելի արդյունավետորեն է վերածում էլեկտրական էներգիայի: Հետազոտողները կարծում են, որ այս գյուտը կապահովի հուսալի էներգիա տիեզերանավերի և տվյալների կենտրոնների երկարատև շահագործման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



