Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը
SOCIETYԱկբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով շարունակում է կորպորատիվ կառավարման մշակույթի լայնածավալ բարեփոխումները։ Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել են առանցքային ներքին ակտեր.
- Համապատասխանության քաղաքականությունը,
- Էթիկայի և Վարքագծի կանոնագրքերը,
- Շահերի բախման կառավարման քաղաքականությունը,
- Ազդարարման քաղաքականությունը։
Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ, որը հասանելի է խմբի բոլոր շահակիցների համար և սպասարկվում է եվրոպական անկախ մատակարար Whispli ընկերության կողմից։
Whispli-ն կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծել ապահով և էթիկական աշխատանքային միջավայր՝ ազդարարողներին տրամադրելով լիակատար անանունության հնարավորություն։
Հարթակը անկախ է և ինտեգրված չէ Ակբա բանկի խմբի ներքին համակարգերին, ինչը լրացուցիչ երաշխիք է ազդարարողների գաղտնիության պաշտպանության համար։ Հարթակը հասանելի է բանկի պաշտոնական կայքէջից՝ «Ազդարարել» կոճակի միջոցով։
Բացի առցանց հարթակից՝ գործում է նաև ազդարարման թեժ գիծ՝ +374 33 35 35 71։ Ձայնային հաղորդագրությունների միջոցով ազդարարման դեպքում կիրառվում է ձայնի ավտոմատ փոփոխություն՝ նույնականացումը բացառելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



