Չինաստանի արեւելյան ափերին մոլեգնում է Չան Հոմ թայֆունը
INTERNATIONAL NEWSՉան Հոմ հզոր թայֆունը վրա է հասել Չինաստանի արեւելյան ափերին: Որոշ շրջաններում տարերքն արդեն հանգեցրել է սողանքների եւ կաթվածահար արել երթեւեկությունը:
Չզեցզյան նահանգում մոտ մեկ միլիոն մարդ է տարհանվել: Շանհայի իշխանությունները կոչ են անում բնակիչներին չլքել իրենց տները:
Ուժգին քամու եւ հորդառատ անձրեւների պատճառով Շանհայի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ: Արեւելյան քաղաքներում փակ են դպրոցները, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Օդերեւութաբանները նշում են, որ այս թայֆունը 1949թ. ի վեր գրանցված փոթորիկներից ամենահզորն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



