Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է մեքսիկացիներին՝ չգայթակղվել փողով եւ փառքով
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է մեքսիկացիներին՝ չենթարկվել այն գայթակղություններին, որոնք տանում են անկման եւ մեղանչումների: Սուրբ Աթոռի հովվապետը քարուզով դիմել Է մի քանի հարյուր հազար մարդկանց, որոնք հավաքվել Էին Էկատեպեկայում՝ լատինամերիկյան երկրի մայ րաքաղաքի ամենախտաբնակ եւ անբարեհաջող արվարձաններից մեկում: Գայթակղությունների թվում, որոնց «քրիստոնյան ամեն օր ենթարկվում Է», նա ներառել Է հարստությունը, սնափառությունը եւ գոռոզությունը:
Քահանայապետն առաջին առաքելական այցով Մեքսիկա Է ժամանել փետրվարի 12-ի երեկոյան՝ Հավանայի միջազգային օդանավակայանում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պատմական հանդիպումից հետո: Իր քարոզներում Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն արծարծել Է այն առավել սուր հիմնախնդիրները, որոնք ծառացած են արդի մեքսիկական հասարակության առջեւ, մասնավորապես, անհավասարությունն ու թմրավաճառությունը, եւ իշխանություններին հորդորել Է արժանի զարգացման հնարավորություն ընձեռել քաղաքացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



