Լիբիայում հայտարարվել է ազգային միասնության կառավարության կազմը
INTERNATIONAL NEWSԼիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել է ազգային միասնության կառավարության կազմը: Դրանում ընդգրկվել են 13 նախարարներ եւ 5 պետական նախարարներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Միջազգային հանրության կողմից ճանաչված Լիբիայի խորհրդարանը, որը նիստեր է գումարում Տոբրուկում, պետք է քվեարկություն անցկացնի կառավարության հաստատման հարցի շուրջ: Հունվարին այն մերժել էր կաբինետի կազմի վերաբերյալ առաջարկությունները նախարարների չափազանց մեծ թավքանակի (32) պատճառով:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, կառավարության ղեկավար կդառնա Ֆայիզ Սարաջը: Պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի ալ Մահդի ալ Բարգատին, ԱԳ նախարար կդառնա Մուհամեդ Սիյալյան, ՆԳ նախարար՝ ալ Արեֆ ալ Խուջան:
Հինգ պորտֆել տրվել է երկրի արեւմտյան տարածաշրջանի, չորսը՝ արեւելյան, երեքը՝ հարավային տարածաշրջանի ներկայացուցիչներին: Կառավարության կազմում ընդգրկված է երեք կին:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ քաղաքացիական պատերազմից հետո երկրում մինչ այժմ գործում էր երկու կառավարություն՝ դեմոկրատական ճանապարհով ընտրվածն ու համաշխարհային հանրակցության կողմից ճանաչվածը՝ Տոբրուկում, եւ իսլամիստականը՝ Տրիպոլիում:
Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի միջնորդության կողմերը համաձայնագիր են ստորագրել ազգային միասնության կառավարություն ստեղծելու վերաբերյալ:



