Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ջրի պակաս չունի. այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ո՞րն է պատճառը, որ անցնում են ջրամատակարարման 17–ամյա ռեժիմի, որոշ տեղերում նաև 6–ժամյա կամ 4–ժամյա. ջրի պաշարները չի բավարարո՞ւմ, թե՞ իրենք հնարավորություն չունեն եղած ջրաքանակը ռեալ օգտագործելու, շահագործելու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց երկրաբան Մարատ Գրիգորյանը։

«Հայաստանը խմելու ջրով և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է, ո՞րն է պատճառը, որ սահմանափակ քանակությամբ ջուր են տալիս, և ոռոգման, և խմելու համար։ Չեն կարող եղած պաշարներն արդյունավետ օգտագործե՞լ, թե՞ այլ ինչ-որ պատճառներ կան։ Այս հարցին պետք է պատասխանել։ Իմ կարծիքով, այն ջրաքանակը, որը մտնում է Երևան, դրա մեծ մասը կորսվում է և չի հասնում բնակչությանը։

Ի՞նչ են արել այդ կորուստները դեմն առնելու համար, արդյոք միջոցներ, գումարներ ներդրվե՞լ են, փոխվե՞լ են ջրատարները, կամ ինչ քանակությամբ, թե՞ միայն շահույթի հետևից են ընկած, մտածում են գերշահույթ ապահովելու մասին։

Նորից եմ կրկնում, մենք ինքնաբավ երկիր ենք։ Այն, որ այսօր մեր գյուղատնտեսության համար ոռոգման ջուրը բավարար չի լինում կամ այն, որ որոնք խմելու ջուրը չի հասնում բնակչությանը, ոչ թե եղած պաշարների պակասից է, այլ վատ կառավարման հետևանք է։

Փորձագետները, մասնագետները պետք է նստեն, քննարկեն, տեսնեն՝ ի՞նչ է ներդրվել, ի՞նչ նպատակների համարո են դրանք օգտագործվել։ Հսկայական քանակությամբ գումարներ են ներդրվել, ո՞ւր են այդ գումարների արդյունքները։

Եթե չենք կարողանում ապահով բնակչությանը անհրաժեշտ քանակությամբ ջրով, նշանակում է՝ վատ ենք կառավարում: Կառավարումն է այստեղ ամենամեծ խնդիրը»,–ասաց նա։

Երկրաբանը նկատեց, որ իհարկե, հսկայական ծախսեր են պահանջվում խմելու ջրի ցանցը վերանորոգելու, բարվոք տեսքի բերելու համար, բայց դրանք չեն արվում։

Անդրադառնալով ոռոգման ջրին, Մարատ Գրիգորյանն ասաց. «Ոռոգման համակարգում էլ  մեծ խնդիրներ ունենք, 100–ավոր հեկտար հողեր այսօր չեն մշակում ջրի ոչ բավարար լինելու պատճառով. «Ի՞նչն է պատճառը, ոչ ոք պատասխան չի տալիս, բայց որ նայենք, թե ինչքան է գումարներ են ներդրվել անկախության տարիներին այդ համակարգը բարելավելու համար, բայց որևէ արդյունքի չենք հասել։ Ցավոք սրտի, այս ոլորտում զբաղված շատ մարդկանց մեծ մասը սիրողական մակարդակով են զբաղվում, հեռու են համակարգեց մասնագիտական առումով»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Վեոլիա ջուրը» մայիսի 1–ից մինչև սեպտեմբերի 16–ը գիշերները կանջատի ջրամատակարարումը գրեթե ողջ երկրով մեկ։

Մասնավորապես, Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակիչները ջուր չեն ունենա կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7–ը։

Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջանների որոշ հասցեներում այս գրաֆիկը կպահպանվի ողջ տարվա ընթացքում։

Իհարկե, կան նաև հասցեներ, մասնավորապես, Դավիթաշեն , Կենտրոն, Ավան, Էրեբուն, Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։

Հատկանշական է, որ Շենգավիթ վարչական շրջանում կան հասցեներ, որտեղ ջրամատակարարումը լինելու է օրական 6 ժամ՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։

6–ժամյա գրաֆիկ կլինի նաև Հայաստան բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում։ Կան բնակավայրեր, որտեղ ջրամատակարարումը կլինի 7 ժամ, 8 ժամ, 10 ժամ և այլն։

Իսկ ահա Տավուշի մարզի Ազատամուտ և Կոտայքի մարզի Սարալանջ գյուղերում ջրամատարկարարումը կլինի 4 ժամ օրական։

Ամբողջական գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ՝ այստեղ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding