Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ փետրվարի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Վաղարշապատ քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «33» բենզագազալցակայանի մոտ էին հավաքվել մոտ 50-ից ավել քաղաքացիներ, ովքեր սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ պատճառաբանելով, թե ինչու իրավապահ համակարգը չի փորձում խնդիրը լուծել իրավական ճանապարհով, այլ ցուցաբերում է «իրավական բեսպրեդել»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված բենզագազալցակայանի գործով ներգրավված փաստաբան Հենրիկ Քարտաշյանն ասում էր. «Ամիսներ առաջ նշված բենզագազալցակայանից մոտ 300 մետր հեռավորության վրա միջադեպ տեղի ունեցավ, ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 14-ին հնչել էին կրակոցներ։ Կրակոցի վայր էին ժամանել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ովքեր դեպքի վայրը զննելուց հետո այցելեցին նաև իմ վստահորդին պատկանող բենզագազալցակայան, առգրավեցին տեսախցիկների կողմից նկարահանված տեսանյութերը և կապարակնքեցին տարածքը, այդ թվում գազաբենզալցակայանի համար օգտագործվող լիցքավորման սարքերը։

Օրեր անց քննչական բաժնի կողմից կարծես թե ավարտվեց իմ վստահորդին պատկանող տարածքի հետ կապված խնդիրները ու թույլատրեցին, որպեսզի գազաբենզալցակայանն աշխատի։ Սկսեցինք շահագործել, բայց մի քանի օր հետո չգիտես ում ցուցումով (մեզ հասած տեղեկություններով՝ մարզի դատախազի ցուցումով) նորից կապարակնքեցին, այս անգամ նույնիսկ տարածքում տեղադրված հյութերի, սուրճի ապարատները։

Ճիշտն ասած սեփականատերը մտածեց՝ երևի լրացուցիչ զննություն պետք է կատարեն, բայց օրեր անց պարզվեց, որ դրա պատասխանը վստահորդս չի կարողանում ստանալ, քանի որ ինչ կառույցի դիմել է՝ պարզելու, թե ինչն է եղել նորից կապարակնքելու պատճառը, ոչ մի պատասխան չի ստացել։ Ոստիկանությոնը ասում էր՝ ես տեղյակ չեմ, քննչականն ասում էր տեղյակ չեմ, դատախազությունից էլ պատասխան չենք ստացել։ Միայն երեկ ենք մեր մի քանի բողոքներից հետո կցկտուր պատասխան ստացել, հիմա տեսնենք ինչ ենք անում, հավանաբար կբողեքենք վերադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում էլ կդիմենք դատարան, քանի որ իմ վստահորդն ու նշված բենզագազալցակայանում տարիներ շարունակ իրենց աշխատանքը կատարող, իրենց հանապազորյա հացը վաստակող աշխատակիցները մատնվել են անգործության՝ իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով։ Այսօր նույնիսկ այս 50 հոգին չէր, որ կարող էր լինել, ավելի շատ մարդիկ կային, ովքեր սպառնում էին դիմել ամենածայրահեղ միջոցների, այդ թվում բողոքի՝ փակելով ճանապարհը, բայց մենք ուզում ենք հավատալ, որ խնդիրը իրավական հարթությունում կլուծվի և վերջ կտրվի ինչ-որ անձի ցանկությամբ իրականացված իրավական բեսպրեդելին։

Մենք սպասում ենք, եթե կարճ ժամանակում դրական պատասխան չստացանք, ապա սկսելու ենք բողոքի ակցիաները, այդ թվում՝ գնալու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, որպեսզի վարչապետը տեսնի, թե իր ասած «օրենքի առաջ բոլորը հավասար են» խոսքերը որոշ պաշտոնյաներ ինչպես են հասկանում կամ ընկալում։

Ֆոտոլրագրողի հարցին, թե գուցե գազաբենզալցակայանը փակվել է, քանի որ կան տեղեկություններ, որ այդտեղ մարդկանց խաբում ու թերլիցքավորում են կատարում, թե՛ փաստաբանը, թե՛ սեփականատերը և թե՛ այնտեղ հավաքվածները հերքեցին՝ ասելով, որ դա իրականության հետ կապ չունի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում 

Հետևեք մեզ՝ այստեղ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding