Սաուդյան Արաբիան ռազմական ինքնաթիռներ է տեղակայել թուրքական ռազմաբազայում
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայն ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա: Վկայակոչելով Gazeta.ru-ն, այս տեղեկությունը Al Arabiya հեռուստաընկերության եթերում հաստատել է Սաուդյան Արաբիայիպաշտպանույթան նախարարի խորհրդական, գեներալ Ահմեդ Ասիրին:
«Թուրքիայում ինքնաթիռների տեղակայումը տեղի է ունենում ոչ թե Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև համաձայնության պայմաններում, այլ հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի շրջանակում»,- ասել է Ասիրին: Նա տեղեկացրել է նաև, որ ռազմական կործանիչների քանակը պայմանավորված է «կոալիցիայի կողմից նախանշված թիրախներով»: Ասիրին բացառել է այս շրջանում ցամաքային ներխուժման հնարավորությունը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր Սաուդյան Արաբիայի կողմից Ինջիրլիքում ռազմական ինքնաթիռներ տեղակայելու մասին՝ ընդգծելով ցամաքային ներխուժման հնարավորությունը:



