Սերբիայի ՆԳՆ-ն Սրեբրենիցայում վարչապետի հետ կատարվածը հարձակում է որակել
INTERNATIONAL NEWSՍերբիայի ներքին գործերի նախարարը երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ Սրեբրենիցայում կատարվածը որպես հարձակում է որակել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշենք, որ Սրեբրենիցայում ընթացող սգո արարողության ժամանակ Վուչիչի վրա քարեր եւ շշեր էին նետել, երբ նա ծաղկեպսակ էր դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:
«Այդ սկանդալային հարձակումը ես կարող եմ որակել որպես հարձակման փորձ: Բոսնիան չի կարողացել ստեղծել անգամ նվազագույն պայմաններ, որպեսզի ապահովի վարչապետի անվտանգությունը»,- հայտարարել է նախարարը, գրում է Gazeta-ն:
Նշենք, որ նետած քարերից մեկը կպել էր վարչապետի գլխին եւ կոտրել նրա ակնոցը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



