Ողբերգական դեպք՝ Երևանում, «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է մաhացած տղամարդ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան 1-ին գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 55 հասցեի դիմաց՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանն ու վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը։
Տեղում ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 86-ամյա Պ. Վ.-ն է, ով գիտակցությունը կորցրել է, ընկել գետնին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Հետևեք մեզ՝ այստեղ



