Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի ֆեյսբուքյան էջը գրել է․
Մեր մարդասեր Հրայրի վաղաժամ մահվան կապակցությամբ
Մեր մարդասեր Հրայրի վաղաժամ մահվան կապակցությամբ
Օրեր առաջ բոլորովին անմեղ իրավիճակում ողբերգական ավտովթարի զոհ դարձավ մեր նախկին ուսանող, «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ Հրայր Կարենի Իսոյանը։
Նրա անժամանակ մահը ցնցել է ամբողջ Հրազդան համայնքը, խորապես վշտացած են նաև կրթօջախի աշխատակազմն ու ուսանողությունը։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Հրայրի ընտանիքին ու հարազատներին։ Վատ երազի պես անսպասելի բան էր, ուղղակի շոկային նորություն, ուստի բառեր չկան ասելու։
Պարզապես Հրայրը մեր հիշողություններում կմնա այն խոհեմ ու խելամիտ երիտասարդը, որը հասուն մարդու լրջությամբ էր վերաբերվում բոլոր հարցերին։ Ու թերևս մխիթարվենք այն բանով, որ իր ողբերգական մահից րոպեներ առաջ մարդասիրական առաջին օգնություն է ցուցաբերել Սևան - Երևան մայրուղու մի հատվածում վթարի ենթարկված անծանոթ մարդկանց։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



