Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը մարտական դիրքում․ կասկածյալը հայտնաբերվել է.
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



