Թուրք և ռուս պաշտոնյանները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվել է, որ Խովաևի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանը միտված կարգավորման գործընթացին։
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



