Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում կալանքը հաճախ կիրառելը համակարգային հարցերից մեկն է. Անահիտ Մանասյան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Փետրվարի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Մարդու միջազգային իրավունքի և չափանիշների խթանումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառմանը։

Պաշտպան Անահիտ Մանասյանը «Մարդու իրավունքների առաջնահերթությունները Հայաստանում այսօր» թեմայով իր ելույթում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների մարտահրավերներին և առաջնահերթություններին:

Պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի համար։

Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ ներկայում մարդու իրավունքների ոլորտին առնչվող մարտահրավերները շատ են ամբողջ աշխարհում ու, թեև ուղղությունները հիմնականում նույնն են, սակայն դրանք տարբեր պետություններում և հասարակություններում ունեն իրենց առանձնահատկությունները։

«Անկախ մարտահրավերներից՝ մենք ձեզ հետ միասին պետք է շարունակենք ոլորտի բարելավմանն ուղղված մեր աշխատանքները»,-ասել է Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով արձանագրվող խնդիրներին՝ Պաշտպանը նախևառաջ ուշադրություն է հրավիրել քաղաքականացվածության ու բևեռացվածության խնդրին, արդյունքում նաև՝ մարդու իրավունքների գործիքայնացմանը գրեթե բոլոր գործընթացներում, ինչը, ըստ Պաշտպանի, մեծ վնաս է հասցնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։

«Սա ամենամեծ մարտահրավերն է, որի հաղթահարման ուղղությամբ մենք պետք է միատեղենք ջանքերը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն առանձնացրել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտը՝ այս համատեքստում մասնավորապես անդրադառնալով կրոնական ազատությունների հետ կապված հարցերին.

«Այս առումով կարևոր է համոզմունքների հիմքով խտրականության բացառումը, կրոնական բոլոր կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքը: Այս մասին ես անընդհատ եմ բարձրաձայնում և հատկապես կարևորում եմ, որ կրոնական կազմակերպություններին և կրոնական ազատություններին առնչվող քննարկումները դուրս չգան իրավահավասարությանը և հակախտրականությանը վերաբերելի չափանիշներից»,-ասել է Անահիտ Մանասյանը՝ խնդիրը ներկայացնելով նաև կոնկրետ օրինակներով, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքն են։

Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է  նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ ընդգծելով, որ, չնայած իրականացված աշխատանքներին, խնդրահարույց հարցերը ոլորտում շատ են։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի հիման վրա հակասահմանադրական են ճանաչվել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։

Հաջորդիվ Պաշտպանը խոսել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդրների մասին՝ անդրադառնալով նաև խտրական և ատելության խոսույթի դրսևորումներին։

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը չի ենթադրում միայն արձագանքողական մոտեցում, այլ՝ շատ ավելի լայնածավալ իրավունքների խթանման աշխատանքներ։ Պետք է նշեմ, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս համատեքստում կարևորում եմ մեր խոսույթից ազգային և էթնիկ պատկանելության հիմքով թիրախավորումը։ Սա ոչ միայն իմ, այլև Եվրոպայի խորհրդի Անհանդուրժողականության ու ռասսիզմի դեմ կոմիտեի դիտարկումներն են, և միանշանակ է, որ այս ուղղությամբ պետք է հետևողական աշխատանքներ իրականացնել»,-ասել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև գենդերային հավասարության ոլորտին առնչվող խնդիրներին, քրեական վարույթների շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված բազմաբնույթ հարցերին, Հայաստանում կալանքը հաճախ կիրառելու խնդրին, որը, ըստ Պաշտպանի, համակարգային հարցերից մեկն է։

Որպես կարևոր խնդիր՝ Անահիտ Մանասյանը խոսել է նաև աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերի շուրջ՝ մասնավորապես շեշտադրելով գործադուլի իրավունքը։

«Ես ինքս եմ հանձնառություն ստանձնել քաղհասարակության տարբեր գործընկերների հետ քննարկելու և գործադրելու իմ մանդատին վերաբերելի տարբեր գործիքակազմերը ոլորտին վերաբերելի համակարգային խնդիրներ լուծելու համար»,-ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն անդրադարձել է նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին՝ նշելով, որ տարեցտարի ոլորտում դրական զարգացումներ առկա են, այնուամենայնիվ, խնդիրները դեռևս շատ են, և դրանք պետք է հասցեավորել ամենօրյա ռեժիմով։

Պաշտպանը խոսել է նաև հոգեբուժական հաստատություններում անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների, երեխաների իրավունքներին առնչվող բազմաբնույթ հարցերի մասին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ Պաշտպանի աշխատակազմի ուշադրության  կենտրոնում են նաև տեղահանված անձանց հետ կապված խնդիրները, գտնվելու վայրն անհայտ անձանց և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության, գերիների հետ կապված հարցերը, որոնք հասցեավորվում են ամենօրյա ռեժիմով։

Ամփոփելով խոսքը՝ Պաշտպանը նշել է.

«Կարևորում եմ Հայաստանում մարդու իրավունքների կրթության ամբողջական բարեփոխումները։ Բարեփոխումներն այս ոլորտում շատ ավելի հայեցակարգային պետք է լինեն և այս խնդիրները հաղթահարելու առումով շատ կարևոր է մեր բոլորի համատեղ աշխատանքը»,-ասել է Անահիտ Մանասյանը՝ շնորհակալություն հայտնելով Շվեդիայի դեսպանատանը, Ռաուլ Վալենբերգի ինստիտուտին, միջազգային կառույցներին, պետական մարմինների այն գործընկերներին, որոնք հանձնառու են մարդու իրավունքների պաշտպանության հարցում, քաղաքացիական հասարակության գործընկերներին, այն բոլոր ուսումնական հաստատություններին, որոնց հետ Պաշտպանի աշխատակազմը տարբեր ծրագրեր է իրականացնում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

«Մարդու միջազգային իրավունքի և չափանիշների աջակցման ծրագիր. 2022-2027» ներկայացրել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը։ Վերջինս ներկայացրել է ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները և առաջիկա անելիքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

 

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution