Կուտակումներ՝ Հայաստան-Վրաստան սահմանին, քանի՞ բեռնատար է մնացել խցանման մեջ. մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի տեղամասը՝ Նինոծմինդա-Բավրա անցակետի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից, տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի և վատ տեսանելիության պատճառով։ Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր տեղամասում։
MediaHub-ը կապ հաստատեց ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանի հետ, ով էլ նշեց, որ Հայաստանից դեպի Վրաստան գնացող 10-12 բեռնատարների, բքի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով, չեն թողնել անցնել դեպի Վրաստան։
«Վրաստանից եկողների մոտ առանձնապես կուտակումներ չկան։ Կան հատվածներ, որ էլի անվտանգության նկատառումներից ելնելով, մեքենաները կանգնեցրել են»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Նշենք նաև, որ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով։
Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ



