Արտակարգ իրավիճակ՝ Երևանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 27-ին, հերթական անգամ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հորդառատ անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածում, կամրջի տակ, որը նաև ճանապարհը կապում է Իսակովի պողոտայի հետ ամբողջությամբ վերածվել է Վենետիկի։
Արդեն 2 ժամ է միայն օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներներն է, որ պոմպով փորձում են ջուրը մղել անվտանգ վայր։
Տասից ավելի վարորդներ փրկարարների հետ արհեստական լճակում հայտնաբերել են իրենց ավտոմեքենաների վրայից ընկած համարանիշները, սակայն մի քանիսն էլ սպասում են մինչև ջուրը ցամաքի, որպեսզի համարանիշները գտնեն։
ֆոտոլրագրողը հայտնում է, որ ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից չեն բարեհաճել որպեսզի տեղում ծանոթանան խնդրին, կամ գոնե օգնեն փրկարարներին։
Սա նմանատիպ ոչ առաջին, ոչ էլ 10-րդ դեպքն է։ Երբ երկինքը «փռշտում» է ու տեղում է հորդառատ անձրև, այս հատվածը վերածվում է «մինի լճակի» ու ամեն անգամ քաղաքային ու տեղական իշխանությունները հայտարարում են, թե վերջ, խնդիրը կկարգավորեն ու դեռ կարգավորում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



