Սա վատ իրավիճակ է, բայց մենք պետք է համակերպվենք դրա հետ․ Ֆլիկը՝ Ֆրենկի դե Յոնգի վնաuվածքի մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իսպանական Լա Լիգայի 26-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ստացած վնասվածքը։
Խաղը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում փետրվարի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։15-ին։
28-ամյա նիդեռլանդցին աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել առավոտյան մարզման ժամանակ։ Բուժզննումը ցույց է տվել, որ նրա ապաքինումը կտևի մոտ 5-6 շաբաթ։
«Վաղը կհասկանանք, թե նրան փոխարինելու ինչ տարբերակներ ունենք։ Ցավալի է, որ նա չի կարող դաշտ դուրս գալ. Ֆրենկին շատ տաղանդավոր խաղացող է։ Սա վատ իրավիճակ է, բայց մենք պետք է համակերպվենք դրա հետ։ Մյուս կողմից, սա հնարավորություն կտա գործողության մեջ տեսնել այլ ֆուտբոլիստների։
Բոլոր թիմերն էլ բախվում են նման խնդիրների։ Բայց մենք կազմում ունենք բարձրակարգ շատ խաղացողներ և ընտրության լայն հնարավորություն։ Ես կենտրոնանում եմ նրանց վրա, ովքեր շարքում են, և չեմ մտածում բացակայողների մասին։ Արդարացումներ կամ բողոքելու առիթներ չեմ փնտրում։ Մինչև միջազգային դադարը մնացել է յոթ հանդիպում, և մենք կենտրոնանալու ենք դաշտում առավելագույնս նվիրվելու վրա»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Նշենք, որ ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում Դե Յոնգը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։
Հետևեք մեզ՝ այստեղ



