Ոստիկանությունը բնակարանում հայտնաբերել է սովամահ լինող 3-ամյա երեխայի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոյարսկում ոստիկանությունը Շչորսա փողոցի առաջին հարկի բնակարանում գտել է երեք տարեկան հյուծված տղայի, որին երկար ժամանակ լքել էր մայրը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Իրինա Վոլկը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները տարածքի պլանային պարեկության ժամանակ նկատել են պատուհանի մոտ կանգնած մի երեխայի։ Բնակարանի դռան թակոցին ոչ ոք չի արձագանքել։ Նրանք կարողացել են մուտք գործել հարևանի շնորհիվ, ով բանալիներ ուներ։
Բնակարանի ներսը լիովին կողտոտ էր։
«Մանուկը մենակ էր սենյակում՝ առանց մեծահասակի հսկողության, և ցուցաբերում էր հյուծվածության նշաններ», - գրել է Վոլկը։
Բնակարանը վարձակալել էր 21-ամյա մի կին, որը որդու հետ քաղաք էր եկել Իրկուտսկի մարզից։
Տղան հանձնվել է սոցիալական աշխատողներին: Նրա մոր գտնվելու վայրը պարզվել է: Սկսվել է հետաքննություն:
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



