«Аэрофлот»-ը չեղարկել է ԱՄԷ ուղղությամբ բոլոր թռիչքները փետրվարի 28-ին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը հայտարարում է, որ փետրվարի 28-ին չեղարկում է բոլոր թռիչքները դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և այնտեղից։ Այդ մասին նշվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։
Չեղարկվում են Աբու Դաբի և Դուբայ ուղղություններով բոլոր չվերթները։ Նշվում է, որ մարտի 1-ից նախատեսվում է այդ ուղղություններով թռիչքներ իրականացնել մեծ տարողությամբ լայնաթափանցիկ ինքնաթիռներով։ Ուղևորներին առաջարկվում է կամ վերաձևակերպել տոմսերը մոտակա օրերին ազատ տեղերի առկայության դեպքում, կամ ձևակերպել պարտադիր վերադարձ։
Ավիաընկերությունը հայտնում է, որ հետևում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և ժամանակացույցի վերաբերյալ որոշումները կընդունի՝ ելնելով անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։ Ավելի վաղ ռուսական մի շարք ավիաընկերություններ ժամանակավորապես դադարեցրել էին նաև Իրան և Իսրայել ուղղություններով չվերթները։
Հետևեք մեզ՝ այստեղ



