Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը, դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման. Քուվեյթում ՀՀ դեսպանություն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։ Այդ մասին ասված է Քուվեյթում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջում։
«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դեսպանության ֆեյսբուքյան, ինստագրամյան կամ X-ի պաշտոնական օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+965) 25322175, (+965) 90065454, (+965) 25322174»,- նշված է գրառման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



