Reuters-ը հայտնում է՝ Իսրայելը ամիսներ շարունակ ծրագրել է հարվածները Իրանի դեմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը Իրանի դեմ հարձակումը ծրագրել է մի քանի ամիս շարունակ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ գործողությունը նախապատրաստվել է ամիսներ առաջ, իսկ հարձակման կոնկրետ օրը որոշվել է մի քանի շաբաթ առաջ։
Հաղորդվում է նաև, որ գործողության առաջին փուլում Իսրայելը պատրաստվում է Իրանի տարածքում իրականացնել չորս օր տևողությամբ հարվածներ։ Միաժամանակ Ynet-ը հայտնում է, որ ռազմական գործողությունը ստացել է «Առյուծի մռնչյուն» անվանումը։
Ավելի վաղ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է հասցնել կործանարար պատասխան հարված Իսրայելի գործողություններին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։
Հետևեք մեզ՝ այստեղ



