«Ինտերը» տանը հաղթեց «Ջենոային»․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը (2-0)б հայտնում է Armsport-ը։
«Ներաձուրիի» կազմում հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց Ֆեդերիկո Դիմարկոն՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի ոսկերչական ճշգրտությամբ կատարած փոխանցումը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 70-րդ րոպեին, խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Հական Չալհանօղլուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Ջենոան» 15-րդն է՝ 27 միավորով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



